Եթե տարածք հանձնվի` Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի իշխանությունը

սեյրան-օհանյան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը «զինված հանցավոր» խմբի գործով արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո՝ մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է ՀՀ սահմանների պատասխանատուն: Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին:

Շիրխանյանը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Նա մասնավորապես զգուշացնում է. «1.Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել:

2.Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից:

3.Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները:

4., չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից:

5.Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,347 անգամ
 


Այս թեմայով