Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սեքս սկանդալ ՀՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ. Սպասվում են հրաժարականներ

Սեքս սկանդալ ՀՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ. Սպասվում են հրաժարականներ

HHk_xmbԱրդեն տեղեկացրել ենք, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա դեռևս  ԱԱԾ մեկուսարանում է: «Aravot.am»-ի տեղեկություններով՝  Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ  ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:

Երեկ ՀՀ մարդու իրավունքների  պաշտպանի  տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:

Այսօր՝ հուլիսի 31-ին,  «araratnews.am» կայքը տեղեկատվություն է հրապարակել, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն  է: Սահակյանի հետ կայքը չի կարողացել կապ հաստատի:

Նշենք, որ ժողովրդավարական երկրներում նման դեպքերում հրաժարականներ է տեղի ունենում , սակայն Հայստանում բոլորովին այլ է պատկերը:

Դիտվել է 8,861 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy