Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ամենաթեժ քաղաքական սեքս սկանդալները. ի՞նչ տեսանյութեր են շրջանառվում

Ամենաթեժ քաղաքական սեքս սկանդալները. ի՞նչ տեսանյութեր են շրջանառվում

sex skandalԱյս տարի ամառը քաղաքական դաշտը հարուստ էր սեքս սկանդալներով: Քաղաքական սեքս սկանդալների հետևանքով անգամ եղավ ձերբակալություն: Ձերբակալվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:
Politik.am-ը ներկայացնում է քաղաքական բոլոր սեքս սկանդալները մեկ հոդվածում:
Եվ այսպես առաջին սեքս սկանդալը կապված էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ և Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը ևս կապեցին այս պատմությանը:
«Aravot.am»-ի տեղեկություններով՝ Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:
Հուլիսի 31-ին, «araratnews.am» կայքը տեղեկատվություն է հրապարակել, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է: Սահակյանի հետ կայքը չի կարողացել կապ հաստատի: Հետո եղան հրապարակումներ, ըստ որոնց Հովհաննես Սահակյանի հետ մյուս պատգամավորը եղել է ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը:
Օրեր անց «Հրապարակ» թերթը գրեց. «Գաղտնի տեսագրություն-ձայնագրությունների միջոցով մեր օրերում ոչ միայն մարդ են կալանավորում, այլեւ, պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյաների են աշխատանքից ազատում: Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում էլ է ընկած եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել»,-գրում էր օրաթերթը: Այս հրապարակումից հսականալի դարձավ նախարարի հրաժարականի պատճառը:
Մի քանի օր անց այս նույն թերթը հրապարակեց նոր հոդված, որտեղ արդեն խոսվում էր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ սեքս տեսանյութի մասին: Անհավանական է, որ Հովհաննես Սահակյանը եւ Արտակ Դավթյանը միասին, ասենք, Սահակյանի ԱԺ աշխատասենյակից սկայպ-զրույց եւ էրոտիկ տեսարաններ կազմակերպեին ռուս «պուտանկաների» մասնակցությամբ, այն պարզ պատճառով, որ շատ էլ մտերիմ չեն: Հովհաննես Սահակյանն ավելի մտերիմ է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, որին հաստատ ավելի կվստահեր, քան Դավթյանին: Այստեղից ենթադրություն. սկայպի տեսանյութի մյուս հերոսը Դավթյանը չէ, այլ ՀՀԿ նախագահին ավելի մոտ կանգնած անձ, որի անունը խնամքով թաքցնում են շահարկումից: Ի դեպ, ՀՀԿ խոսնակի հեռախոսը ողջ օրը լռում էր, եւ ավելի հստակ տեղեկություն այս տեսարանին նրա մասնակցության մասին ստանալ չհաջողվեց: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանի անունը հենց նույն ՀՀԿ-ական շրջանակից էլ մամուլ է նետվել՝ ուղղությունը շեղելու համար:
Կարճ ասած, քաղաքական դաշտում ամառը իրոք որ թեժ է: Եվ գուցե դեռ կլինեն նոր սեքս հոլովակներ:

Դիտվել է 1,919 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy