Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա Մոլ»-ի բացմանը

խաչատուր սուքիասյան-սերժ սարգսյան2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հետապնդված հայտնի գործարար, «ՍԻԼ» կոնցեռնի համահիմնադիր Խաչատուր Սուքիասյանը շուտով կբացիր իր մոլը: «Ռոսիա Մոլ»-ի շինաշխատանքները մոտենում են ավարտին և մնացել է միայն ներքին հարդարանքը: Առևտրի այս կենտրոնի հիմնարկեքը տեղի է ունեցել վաղ անցյալում: 2008 թվականից էլ առաջ, սակայն նոր-նոր էր հիմքը գցվել, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը փովեց: Առաջաին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականի սեպտեմբերի 21-ին վերադարձավ քաղաքականություն՝ թիկունքում տեսնելով նաև Խաչատուր Սուքիասյանին: Քաղաքական իրավիճակը հանգուցալուծվեց ողբերգությամբ՝ Երևանի կենտրոնում գնդակահարվեց 10 քաղաքացի: Խաչատուր Սուքիասյանն ի թիվս բազմաթիվ մարդկանց, ընդհատակ անցավ: Հատուկ քննչական ծառայությունը  հետախուզում հայտարարեց նաև Սուքիասյանի նկատմամբ: «Ռոսիա Մոլ»-ի շինարարությունը կտրուկ կանգ առավ, «Բջնի»    արտադրական ձեռնարկությունը անցավ այլ անձանց տնօրինմանը:

Միայն 2014 թվականից է, որ առևտրի կենտրոնի շինարարությունը մեծ թափ հավաքեց, սակայն մինչ այդ Խաչատուր Սուքիասյանը մի քանի անգամ հանդիպեց Սերժ Սարգսյանին, Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը հրապարակեց, վարչապետ Հավիկ Աբրահամյանի հետ նույն ինքնաթիռում եղավ և Նոր Հաճն համայնքում ներկա գտնվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը, սակայն  նա չմտավ եկեղեցի: Ողջ ընթացքում եկեղեցու պատերի տակ զրույցի էր բռնված և «հավանաբար» չնկատեց, որ արարողությունն արդեն սկսվել է և ավարտվում է: Նույն ժամանակ նա լրագրողներին տեղեկացրեց, որ հանուն Հայաստանի պատրաստ է ամեն ինչի: Մնում է պարզել, թե «ամեն ինչի» մեջ ինչ է մտնում:

Եթե Սուքիասյանը մտներ եկեղեցի, ապա որտե՞ղ էր նա կանգնելու, ու՞մ կողքին: Այս հարցերն են եղել թերևս հայտնի գործարարին  տանջողը և նա որոշել է «պատահաբար» չմտնել եկեղեցի, իսկ ինչի՞ համար էր նա եկել Նոր Հաճն, որ չմասնակցի՞ օծման արարողությանը, իհարկե ՝ ոչ:

Հայաստանում, գրեթե միշտ, գործարարները իշխանության դեմ դուրս չեն գալիս՝ հասկանալով հակազդեցության ուժը: Խաչատուր Սուքիասյանն էլ բացառություն չի, քանի որ ամենամեծ զրկանքը թերևս նա է կրել դեմ դուրս գալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անցումային իշխանությանը: Գործարարին մնացել է ընդամենը մեկ քայլ, որպեսզի հավասարվի մյուսներին՝ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին պարզ ճակատով և նա դա կանի սեփական առևտրի կենտրոնի բացման ժամանակ: Politik.am-ի տեղեկություններով՝ Սուքիասյանն արդեն իսկ ստացել է Սերժ Սարգսյանի դրական պատասխանը և նախագահի մակարդակով ինքն էլ արդեն բիզնես կբացի Հայաստանում:

Հարկ ենք համարում մեջբերել  Խաչատուր Սուքիասյանի կողմից 2012 թվականին մարտի 30-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում արված մի հայտարարություն, որով նա դիմում է հանրահավաքի մասնակիցներին. «Առաջինն ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, որ այս տարիների ընթացքում (2007-ից 2012 թթ, խմբ. հեղինակ) կանգնեցիք մեր կողքին, աջակցեցիք: Ձեր շունչը միշտ զգացել եմ, զգացել եմ, որ դուք մեր մեջքին կանգնած ենք: Իմ  և իմ ընտանիքի, որի համար շնորհակալություն եմ հայտնում և ես ձեզ շատ հարգում և սիրում եմ»,- ասել է Սուքիասյանը:

Այդ նույն մարդիկ, ում շնարհակալություն էր հայտնում գործարարը այսքանից հետո էլի՞ կկանգնեն Սուքիասյանի և նրա ընտանիքի թիկունքին` դժվար է ասել:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դիտվել է 1,958 անգամ
 


Այս թեմայով