Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի Ամարասի վանակ...

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թարգմանչաց տոնի առթիվ այցելել է Արցախում գտնվող Ամարասի վանական համալիր։ Այս մասին ռեպորտաժ է հրապարակել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

Ամարասի վանական համալիրն այժմ վերանորոգվում է «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը, ինչից կարճ ժամանակ անց սկսվել է վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։