Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կապ են պահե...

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համագործակցության մասին շատ անգամներ են հրապարակումներ եղել մամուլում։ Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասխոս Արթուր Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր դիտարկումներ էր արել․ «Սիմիդյան Հակոբ: Վարչապետին ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Իշխանության թավշյա, ոչ բռնի հանձնումից հետո վարչապետի ամենահավատարիմ մարդը վարչապետի որոշմամբ նշանակվում է կառավարական ամառանոցների՝ «Կոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018 թվի հոկտեմբերի 17-ին վարչապետի որոշմամբ նշանակվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ: 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանը դուրս է գալիս կառավարական ամառանոցից ու հանձնում առանձնատան բանալիները»,-նկատել էր Համբարձումյանը:

Politik.am-ն Արթուր Համբարձումյանի հետ կապ հաստատեց՝ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Մեր զրուցակցից փորձեցինք ճշտել՝ իր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կապ են պահպանել և նրանց միջնորդը եղել է Հակոբ Սիմիդյանը։

Մեր հարցին ի պատսխան Արթուր Համբարձումյանն ասաց․ «Այն որ Սերժ Սարգսյան ու Նիկոլ Փաշինյանը կապ են ունեցել՝ դա միանշանակ է։ 2017 թվականին հենց Սերժ Սարգսյանի ցանկությամբ էր, որ Նիկոլ Փաշինյանը առաջադրվեց Կենտրոն վարչական շրջանում և ընտրվեց։ Սերժ Սարգսյանն՝ Արման Սահակյանի ընկերության միջոցով Նիկոլ Փաշինյանի թերթի 3000 օրինակ է գնել, տարիներ շարունակ, նրան եկամուտ ապահովելով»,-ասաց Արթուր Համբարձումյանը՝ հաստատելով նաև մեր ենթադրությունը, որ իր գրառման մեջ հենց Փաշինյանի և Սարգսյանի կապի մասին է խոսել․«Իշխանափոխությունից հետո Փաշինյանի իր համար ամենավստահելի անձին նշանակում է նշված ՊՈԱԿ-ի ղեկավար, քանի որ դուռ դռան էին ապրում Սերժ Սարգսյանի հետ ու տեղում կատարվողը այլ մարդ չպետք է տեսներ»։

Հ․Գ․ Արթուր Համբարձումյանը ՔՊ-ից դուրս է եկել  և կապերը Նիկոլ Փաշինյանի հետ խզել է 2017 թվականին։