Սերժ Սարգսյանը Հայաստան է հրավիրել բոլոր «օրենքով գողերին»

esԿենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի՝ ով քրեական աշխարհում հայտնի է Զապ մականվամբ, կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը: Անդրանիկ Սողոյանը մեղադրվում է հայ գործարարի սպանություն պատվիրելու մեջ: Չեխիայի իրավապահ մարմինները նրա նկատմամբ միջազգային հետախուզւոմ են հայտարարել: Անդրանիկ Սողոյանի նկատմամբ կայացած որոշմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունները ցույց տվեցին իրենց հանցավոր կերպարը և հստակ մատնանշեցին, թե Հայաստանում ովքեր կարող են իրավունքներ ունենալ: Հայաստանում օրենքով կարող են պաշտպանվել գողերը, մարդասպանները և այլ հանցագործները: Իսկ օրինավոր քաղաքացիները, ովքեր իրենցից անկախ հայտնվում են դժբախտ պատահարի կիզակետում, ապա պետք է պատժվեն: Պետք է պատժվեն հատկապես նրանք, ովքեր համարձակվել են այս իշխանությունների հասցեին քննադատական խոսք ասել:
Վարդան Պետրոսյանն արդեն մեկ տարուց ավելին է, ինչ կալանքի տակ է և դատարանը հրաժարվում է դատավարության ընթացքում ազատել նրանք կալանքից: Սա դասական իմաստով հաշվեհարդար է Վարդան Պետրոսյանի նկատմամբ և իշխանություններն այս կերպ փորձում են դաս տալ հանրությանը՝ ցույց տալով, որ Վարդան Պետրոսյանի նման օրինավոր քաղաքացիները, եթե դժբախտ պատահարի մասնակից դառնան, ապա կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե Զապի նման հանցագործ են և ծառայում են իշխանություններին, ապա կարող են ազատ զգալ իրենց Հայաստանում: Այս քայլով իշխանությունները և մասնավորապես Սերժ Սարգսյանը Հայաստան է հրավիրում «օրենքով գողերին» և այլ տիպի հանցագործերին, հատկապես այն դեպքում, երբ գողական միջազգային ժողովներն են արդեն Հայաստանում անցկացվում:

Դիտվել է 4,593 անգամ
 


Այս թեմայով