Մեր տանը եղբայրս է որոշում կայացնում. Սերժ Սարգսյան

12363_b«Մեծ եղբորս մասին է խոսքը»:

Politik.am:  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔ: Ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի այցի՝ Սերժ Սարգսյանի անունից տրվեց  աշխատանքային ճաշ, որին հաջորդեց  Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին ներկա են բազմաթիվ լրագրողներ:

Դոնալդ Տուսկ- Պարոն նախագահ առաջարկում եմ դուք սկսեք:

Սերժ Սարգսյան- Ձերդ գերազնցություն, սովորաբար ես չեմ սկսում: Սկսում են գործարարները, հետո խառնվում է եղբայրս ու նոր իմ հերթն է գալիս:

Դոնալդ Տուսկ- Չհասկացա, ովքե՞ր են սկսում, իսկ Ձեր եղբայրն ի՞նչ կապ ունի: Մենք երկուսով ենք այսօր:

Սերժ Սարգսյան- Անշուշտ, մենք երկուսով ենք, անշուշտ, իմ եղբայրը կապ չունի, անշուշտ Հայաստանում 99 տոկոսը դեմ են, բայց   այդպես պետք է  մեր երկրի համար:

Դոնալդ Տուսկ- ԵՏՄ-ն էլ էր պե՞տք Ձեր երկրին:

Սերժ Սարգսյան- Եղբորս հարցրեք:

Դոնալդ Տուսկ- Բայց Ձեր եղբայրը նման որոշումներ կայացնող չի, նրան նույնիսկ եվրոպական բանկերը չեն ճանաչում:

Սերժ Սարգսյան- Մեծ եղբորս մասին է խոսքը:

Դոնալդ Տուսկ- Բայց եղբայրներից մեծը դուք եք և իմ կարծիքով Ձեր տանը դուք պետք է «ասեք»:

Սերժ Սարգսյան- Այո՛,  մեր տանը էլի, որ «ես եմ ասում», բայց… :

Դոնալդ Տուսկ- Ես Ձեր ընտանիքից  բան չեմ հասկանում, իրոք, չեմ հասկանում:

Սերժ Սարգսյան- Մի անհանգստացեք, հայ ժողովուրդն էլ չի հասկանում և դրանից չի նեղվում, այնպես որ անցնենք առաջ և խնդրում եմ՝ սկսեք:

Դոնալդ Տուսկ- Պարոն նախագահ, ես որ սկսեմ  կոպիտ եմ խոսելու, մի գուցե դուք ներողություն խնդրեք իսկզբանե և մի քանի այնպիսի բառ ասեք, որ Հայաստանի ժողովուրդը չհասկանա ինչ եք ասում, իսկ ԵՄ-ում կարծեն, որ ԵՄ-ն էլի ճիշտ է:

Սերժ Սարգսյան- Մի րոպե զանգեմ եղբորս:

Դոնալդ Տուսկ- Բայց չէ, որ նրանք զբաղված են, մի անհանգստացրեք նրանց:

Սերժ Սարգսյան- Նա արդեն 15 տարի է մեզանով է զբաղվում, հոգ չի:

Դոնալդ Տուսկ- Հայաստանով, թե Ձեզնով՝ եղբայրներով:

Սերժ Սարգսյան- Եվ, Եվ

Դոնալդ Տուսկ- Մենք մի քանի տարի է ասում ենք, որ Եվ Եվ-ն ահամատեղելի է, երևի թե  կամ կա՞մ:

Սերժ Սարգսյան- Ուզում եք անունը դրեք կամ կամ, բայց նա նախընտրում է «և» «և»-ը: Սպասեք զանգեմ, հա, մի պահ չխոսեք, որ չհասկանա Ձեր ներկայությամբ եմ զանգում, բայց շատ եմ խնդրում ոտքի կանգնեք:

Դոնալդ Տուսկ- Ներողություն, բայց դուք վիրավորում եք, համ լռեմ համատեղ ասուլիսին, համ ոտքի կանգնեմ այսքան լրագրողների ներկայությամբ:

Սերժ Սարգսյան- Մի անհանգստացեք, լրագրողներն էլ են մեր ընտանիքից և երբեք կեղտոտ սպիտաղենը դուրս չեն հանում:

Դոնալդ Տուսկ- Ես ոտքի չեմ կանգնում նույնիսկ այն դեպքում, երբ Օլանդն է ինձ զանգում, այս  ու՞մ հետ եք խոսում:

Արագ ներս է մտնում  ՀՀ գլխավոր դատախազն ու գոռում.«Ոտքի՛, ոտքի՛ զանգեց»,- ու շտապ զգաստ կանգնում է դռան մոտ: Նախագահականում միանում է ազդանշանը, Դոնալդ Տուսկ-ը աջ ու ձախ է նայում ահաբեկված և նրանց դիմացի պատին արտացոլվում է Պուտինի պատկերը, ապա լսվում է ձայնը.«Սերժ, մի անհանգստացիր, Դոնալդն ինձ մոտից է գալիս»:

Բոլորը միասին.«Հավերժ  փառք Ռուսիո թագավորին»:

 

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

 


Այս թեմայով