Սերժ Սարգսյանի ուղերձը` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը իր ուղերձում չի հիշատակել այս պահին Հայաստանի Հանրապետության ամենակարևոր պետական պաշտոնյային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նաև պատերազմական իրավիճակում  ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է:

Փաստորեն Սերժ Սարգսյանը այս կերպ փորձում է անտեսել Նիկոլ Փաշինյանին և հրապարակային ի ցույց դնել, որ ՀՀ պետական ապարատի գլխին Նիկոլ Փաշինյան անձ իր համար գոյություն չունի: Ու ստացվում է, որ նախագահներ Արմեն Սարգսյանին և Բակո Սահակյանին հասցեագրված ուղերձը անուղղակի կերպով ուղերձ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 


Այս թեմայով