Սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ...

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի կազմակերպության անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել։

Առաջարկում եմ մեկ այլ մոնիթորինգ, թե արդյոք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա՞ իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն»,- գրել է նա:

Իր արձագանքը Աննա Հակոբյանը ստորագրել է #միբռնաբարեքլրագրությունը հեշտեգով: