Որտեղից երիտասարդ Սեդրակյանին 412 միլիոն. ինչով է նա տարբերվում հորից

fba74eb035af77f809d1collageՈրոշ լրատվականներ ակտիվորեն քարոզում են  ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի որդու մուտքը քաղաքականություն: Նշում են, որ Սեդրակյան որդին կրթված է և տարբերվում է իր հորից` ով բավական հաճախ է հայհոյախառն ելույթներ ունենում: Դավիթ Սեդրակյանին գովաբանում են, քանի որ նա ինչ որ մրցույթ է կազմակերպել և մի քանի երիտասարդների ուսման վարձի ծախսերը հոգալու է.«Մայիսի 14-ին «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից անցկացվեց «Էրեբունի» Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթը: Մրցույթին մասնակցություն ցուցաբերեցին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 24 դպրոցներ` ընդհանուր թվով 157 աշակերտ: Նշենք նաեւ, որ առաջին երեք տեղերի համար հիմնադրամը սահմանել է բավականին մեծ մրցանակներ: Հաղթողները կստանան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվավարձի փոխհատուցման հավաստագրեր»,-նշվում է նման հրապարակումներում:

Իսկ որևէ մեկը փորձում է հարց տալ, թե որտեղից այն գումարները, որը նա «լավություն» է անում: Ինչպես է կարողացել պատկառելի կարողություն դիզել 33-ամյա երիտասարդը: Իսկ Դավիթ Սեդրակյանը ունի պատկառելի կարողություն, որը կարծում են ունի բացատրությունների կարիք:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի` Դավիթ Սեդրակյանը ունի 412 միլիոն  դրամ  գումար, որը նա հիմնականում ստացել է, որպես շահաբաժին: Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա հանդիսանում է արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը և 100% բաժնետերն է: Միաժամանակ հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50% բաժնետեր է:

Ի դեպ արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ընկերության հաշվեկշռում կան բազմաթիվ շինություններ, իսկ անցյալ տարի Էրեբունի համայնքի շուկան քանդվեց, առևտուր իրականացնող քաղաքացիները վտարվեցին և Սեդրակյանները այժմ մեծ առևտրի կենտրոն են կառուցում:

Հ.Գ. Պետք չէ հույս ունենալ, որ Լոնդոնում սովորելը փոխել է այս մարդկանց: Պետք չէ կարծել, որ նրանք ավելի լավն են քան իրենց նախորդները: Գործող իշխանությունների թերությունները համակարգային են և եթե ներկա կիսագրագետներին փոխարինենք գրագետներով` չի նշանակում իրավիճակ է փոխվել:

Դիտվել է 2,439 անգամ
 


Այս թեմայով