Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ է մտածում սահմանադրական բարեփոխումների մասին Ծառուկյանը.պարզաբանում

Ինչ է մտածում սահմանադրական բարեփոխումների մասին Ծառուկյանը.պարզաբանում

Ծառուկյանը որոշել էր «գրանդիոզ» գործերով սկսել 2015-ըԱշունն արդեն սարերի հետևում չէ և հասկանալի է, որ Սահմանադրական բարեփոխումների հարցը նույնպես շուտով իր պատասխանը պետք է ստանա: Իշխանությունները հասկանում են, որ Սահմանադրական բարեփոխումները բարեհաջող իրականացնելու համար իրենց անհրաժեշտ է հանրության լայն զանգվածի աջակցությունը:

Կուսակցությունները սպառել են իրենց,հասարակական կազմակերպությունները չունեն այդաստիճան ազդեցություն: Այստեղ է, որ մնում են հասարակության ամենազդեցիկ դեմքերը, որոնք կարող են իրենց աջակցությամբ եղանակ փոխել: ՀՀԿ-ական կամ այդ կուսակցությանը մոտ կանգնած գործարարները կամ մեծ ազդեցություն ունեցող անձիք վարկաբեկված են: Այս գործիչները լավագույնս կարող են միայն հասարակական ընդվզում առաջացնել բարեփոխումների դեմ: Ասենք դժվար է պատկերացնել Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ իրականացվող բարեփոխումներ:

Այս դեպքում աննախադեպ կարևոր է դառնում իշխանությունների համար Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Ծառուկյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո էլ պահպանում է  իր ազդեցությունը և հանրության լայն շրջանակաների աջակցությունն է վայելում: Այս պահին Ծառուկյանի աջակցության կարիքն իշխանություններն իրապես ունեն և այդ աջակցությունը խիստ անհրաժեշտ է նրանց:

Իսկ ինչ է մտածում Սահմանադրական բարեփոխումների մասին  Գագիկ Ծառուկյանը: Արդյոք նա կոմնակից է այս բարեփոխումներին և կաջակցի դրանց կյանքի կոչելուն: Այս հարցերը ճշտելու համար Politik.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ հայտնի չէ, թե ինչ կարծիք ունի այս մասին Գագիկ Ծառուկյանը. «Այս պահին որևէ դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ արտերկրում է, երբ վերադառնա, կփորձեմ ճշտել և կփոխանցեմ, թե ինչ կարծիք ունի այս բարեփոխումների մասին պարոն Ծառուկյանը»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 99 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy