Հերթական պատվիրված որոշումը Politik.am-ի դեմ....

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Սամվել Սերյանի Մատինյանի նախագահությամբ հերթական անօրինական որոշումն է կայացրել: Դատարանը որոշել է մասնակի բավարերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 17-ին Politik.am-ը գրել էր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեսրոպ Պապիկյանը քրեական հեղինակություն Տույից 10 հազար դոլար գումար է ընդունել, որպեսզի հոգա իր նախընտրական քարոզարշավի ծախսերը:

Այն որ դատարանի որոշումն անհիմն է և նպատակ ունի բավարարել օրվա իշխանություններին՝ ակնհայտ է: Չխորանալով մանրամասնություններում՝ բերենք մեկ օրինակ: Դատարանը իր վճռին կից տեքստում, որտեղ ներկայացնում է մանրամասնություններ իր պարզած հանգամանքների նշում է.«Հատկանշական է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը տարածվել է արտահերթ ընտրությունների նախաշեմին, այսինքն` ժամանակագրական առումով տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ»:

 

Դատարանը իր որոշման տեքստի այս հատվածը վերցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցով կայացրած վճռից, որը կայացվել է նույն դատարանում, բայց մեկ այլ դատավորի կողմից: Եվ եթե Տիգրան Ավինյանի հայցի բավարաման դեպքում գոնե ժամանակագրորեն այն կարող է դիտարկվել բանականության սահմաններում, ապա Մեսրոպ Պապիկյանի հայցով կայացրած վճռի դեպքում ակնհայտ ապօրինություն է:

Ինչպես արդեն նկատեցիք, մեր հրապարակումը Մեսրոպ Պապիկյանի մասին եղել է 2019 թվականի հունվարի 17-ին: ԱՆգամ ամենավառ երևակայության դեպքում այն չի կարող համարվել նախընտրական շրջան: Սա հետընտրական շրջան էր և որևէ կերպ չէր կարող ազդել ընտրություններում պատգամավորության թեկնածու Մեսրոպ Պապիկյանի հավաքած ձայների և հանրային հեղինակության վրա:

Այս դրվագը հստակ ապուցուցում է, որ Պապիկյանի գործով որոշում կայացնող դատավորն անգամ չի խորացել, թե ինչի մասին է որոշում կայացնում: Նրան եղել է հրահանգ, որպեսզի ի վնաս լրատվականի որոշում կայացվի և որոշումը կայացվել է: