«Սասնա Ծռեր»-ը Սորոսի ռազմական թևն են

«Վիտալի Բալասանյանն ասել է այն, ինչ կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Սասնա ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց:  

«Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր»-ի հանդիպումը պատահական չէր: Այդ հանդիպմանը ստեղծվեց Սորոսի ռազմական թևը, իսկ որ երկրներում այդպիսի թև է ստեղծվել, այդ երկրները կործանվել են: «Սասնա ծռեր»-ում 3 հոգի կան, որոնք շատ վտանգավոր մարդիկ են»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը` նշելով, որ Գարեգին Չուգասզյանը Հայաստանի Հանրապետության առաջին «սորոսականն» է, որը «Սասնա ծռեր»-ի փաստացի ղեկավարն է: «Վիտալի Բալասանյանն ընդամենը դա է ակնարկել»,-ասաց Եղիազարյանը` ընդգծելով, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն ավելի քան կարևոր է Հայաստանի համար: