Սարգսյանն ու Ջհանգիրյանը բացահայտում են Շիրխա...

Արդեն մի քանի օր է Հայաստանի հասարակությունը քննարկում է աղմկահարույց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նամակը  նախագահ Քոչարյանի ընդդիմախոսների համար իրական «հանրագիտարան» է, բայց իրականում այնտեղ կան շատ պնդումներ, որոնք մեղմ ասած մոլորեցնող են։

Այս ընթացքում մամուլի տարբեր հրապարակումների, ժամանակի ականատեսների միջոցով հերքվել են Շիրխանյանի պնդումներից շատերը։ Դրանցից մեկն էլ հերքվում է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ում դժվար է համարել Քոչարյանի կողմնակից։ 

Վահան Շիրխանյանը իր հայտնի նամակում ասում է․«Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին ԱԱԾ-ի կողմից` «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին»։

Նախ սկսենք նրանից, որ ԱԱԾ-ում որևէ մեկի մասին օպերատիվ գործի առակայությունը դեռ չի նշանակում, որ նա ԱԱԾ գործակալ է։ Օպերատիվ գործ Հայաստանի ԱԱԾ-ում կարելի է գտնել ցանկացած հասարակական ակտիվություն ցուցաբերող գործչի մասին, այդ թվում այս «փաստը» շահարկող գործիչների մասին։ Շիրխանյանն իհարկե հասկանում է այս նրբությունը, բայց նա կարծես միտումնավոր երկու տարբեր հասկացություններ խառնում է իրար, որպեսզի հանրության առավել լայն հատվածը, ով չի տիրապետում այս նրբությանը մոլորության մեջ հայտնվի։

Նույն հատվածում Շիրխանյանը նաև պնդում է, որ օպերատիվ գործը չի կցվել գործչին, չնայած Ջհանգիրյանի պահանջներին, իսկ ահա նախկին զինդատախազը այս մասով ասում է․«Վահան Շիրխանյանն ասում է, թե ես հետագայում այդ գործը այդպես էլ չկարողացա քննության ժամանակ իմ տրամադրության տակ՝ դա էդպես չէ։ Գուցե դա ինքը չի իմացել»(աղբյուրը այստեղ)

Նամակի մեկ այլ հատվածում Շիրխանյանը գրում է․«1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։

Այս մասով էլ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն է առաջարկել անտեղի չշահարկել իր եղբոր անունը․«Անթույլատրելի եմ համարում ինտրիգային տարբեր թեմաներով Վազգեն Սարգսյանի անունը շահարկելը» (աղբյուրը ասյտեղ