Սարգսյանը ստիպված կլինի Պուտինից թույլտվություն խնդրել

պուտին-սարգսյան «Մինչ ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելը Սարգսյանը ստիպված կլինի Պուտինից թույլտվություն խնդրել»:

«168 ժամ» թերթը գրում է. «Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել եւս համաձայնագիր:

Մինչ որեւէ համաձայնագիր ստորագրելը ՀՀ նախագահը ստիպված կլինի մեկնել Մոսկվա եւ Պուտինից թույլտվություն խնդրել: Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլեւս չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այդ քաղաքականությունն ուղղորդվում է Մոսկվայից:

Այսինքն` պետք է պատրաստ լինել ամեն սցենարի եւ հիմնականում հետեւյալի` թույլ կտա Պուտինը կստորագրի Սարգսյանը, չի թույլ տա Պուտինը, Սարգսյանը, բնականաբար, չի ստորագրի, ինչպիսի ճակատագրի որ արժանացավ Եվրոպական միության հետ տարիներ շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունում որեւէ փոփոխություն առանց Կրեմլի տեղի չի ունենում ու քիչ հավանական է, որ Ռիգան կամ ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունները բացառություն լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով