Սարգիս Քլոյանը զոհված զինվորների մայրերին ասե...

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունայնը, Live News լրատվականի եթերում խոսելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին պետության կողմից տրվելիք 30 մլն դրամ աջակցության մասին, ասել է․«Անձամբ Քլոյանի կողմից (Սարգիս Քլոյան՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը) բավական լուրջ ճնշում է եղել Մալաթիա Սեբաստիա համայնքի զոհված զինվորների մայրերի նկատմամբ։ Ինքը շատ կոպիտ ձևով ճնշել ա ու ասել ա՝ մյուս անգամ էդ հարցը չբարձրաձայնեք։ Վայիս եք լինում մեր 30 միլիոնին։ Կառավարության կողմից ևս ճնշում է եղել այն հասարակական կազմակերպությունների վրա, որոնք այդ հարցը (ծառայության ընթացքում զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու նախաձեռնող հասարակական կազմակերպություններ) բարձրացնում են»,-ասել է Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է   կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 176 մլն դրամ: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ: