«Սանիթեք»-ի թերի աշխատանքի ապացույցներն ամեն...

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանը:

«Հարգելի լրագրողներ ու ոչ միայն

«Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։

Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երևանի փողոցներում ու բակերում»,- գրել է նա: