Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծել են Քաշաթա...

 ԱՀ պետական նախարարի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով.

«Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին..»: