Սամվել Ալեքսանյանի դստեր հեղափոխությունը

Թեթև արդյունաբերությունը Հայաստանում մշտապես զարգացած ճյուղերից մեկն է եղել։  Հայաստանը հատկապես աչքի էր ընկնում տեքստիլի արտադրանքով։  Դեռևս 1911թ.-ին Երևանում հիմնվեց ոլորտի առաջին խոշոր արտադրությունը՝ բամբակամանվածքային գործարան, որի արտադրանքը արտահանվում էր:

Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի և տրիկոտաժի գործարաններ` մայրաքաղաք Երևանում և հանրապետության այլ գլխավոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում և այլուր: Թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը: Ոլորտն ապահովում էր նաև ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115,000 մարդ (երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25%-30%-ը): Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը հանդիսանում էր տեսքտիլ և տրիկոտաժ արտադրանքի խոշորագույն մատակարարներից: Հետանկախացման ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղերը, Հայաստանի տեսքստիլի և տրիկոտաժի ոլորտը շուրջ 60-70% անկում արձանագրեց: Խոշոր գործարանները, չկարողանալով ձեռք բերել անհրաժեշտ հումք և ապահովել իրացման շուկաներ աշխատում էին իրենց հզորությունների չնչին չափով կամ ընդհանրապես կանգ էին առել:

1990-ական թվականների վերջից ոլորտում որոշակի առաջխաղացում կար, սակայն դրանք բավարար չէին նախկին ծավալներին հասնելու համար։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերությանը անհրաժեշտ էր մեծ ծավալների աշխատանք, որը մինչև վերջերս որևէ մեկի չէր համարձակվում վերցնել իր ուսերին։ Հայկական տեքստիլի ապագան կանխորոշվեց 2015 թվականին, երբ հիմնվեց «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը։ Նորաստեղծ ընկերությունը շատ կարճ ժամանակում կարողացավ դառնալ ոլորտի առաջատարը և Հայաստանի դեմքը  տեքստիլի շուկայում։ Ընկերությունը հիմնվել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ։  Այս ընկերության շնորհիվ Հայաստան են եկել նաև արտասահմանյան խոշոր ներդրողներ։ «Ալեքս Տեքստիլը» ոլորտի հայաստանյան ամենախոշոր ընկերությունն է, տարածաշրջանում՝ խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերության շնորհիվ տեքստիլի արտադրություններ են հիմնվել Վանաձորում, Արտաշատում, Երևանում։ 

Ընկերությունը արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Ինչպես գուլպայի, այնպես էլ կարի արտադրամասը հագեցած է աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով (Ճապոնական Pegasus, Juki, Kansai և այլ ապրանքանիշներ), որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

«Ալեքս Տեքստիլ» ընկերության գործունեությունը կարելի է գնահատել, որպես հեղափոխություն թեթև արդյունաբերության ոլորտում։ Այս առումով միանշանակ է, որ պետությունը պետք է կանգնի աշխատատեղեր, հավելալ արդյունք ստեղծող և Հայաստանին հեղինակություն բերող ընկերությունների կողքին։