Սամվել Ալեքսանյանը չի վերադարձնում 20 000 դոլար պարտքը. բանվորները դժգոհում են

Սամվել-Ալեքսանյան1Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Նորագավիթում նոր գործարան է կառուցում: Պատգամավորը մտադիր է Հայաստանում սպիրտի և վիսկիի արտադրանքի ծավալները մեծացնել և այդ դաշտը ևս վերցնել իր ենթակայության տակ: Նոր գործարանը կառուցելիս Սամվել Ալեքսանյանը բավական ժլատ է գտնվել և շատ շինարարների աշխատավարձեր դեռ չի վճարել:

Սամվել Ալեքսանյանի համար շինարարական աշխատանքներ իրականացրած բանվորները դժգոհում են, որ իրենց գումարները չեն վճարել, քանի որ իրենց վարպետներին իր հերթին չի վճարել Սամվել Ալեքսանյանը: Շինարարական խմբերից միայն մեկին Ալեքսանյանը պարտք է 20 000 դոլար: Բանվորները դժգոհում են, որ իրենց ընտանիքները սոված են մնացել, այն դեպքում, երբ ԱԺ պատգամավորը ամեն քայլափոխի սուպերմարկետ է կառուցում.«Մեր ընտանիքները սոված են, իսկ իր բիզնեսները ծաղկում են, ամեն քայլափոխի մի բան սարքել ա: Հիմա հասկանալի ա, թե ոնցա ինքը էս հարստությունը դիզել՝ մեր նման ռամիկ ժողովրդի քրտինքը վայելելով»,-ասում է բանվորներից մեկը:

 


Այս թեմայով