Էլեկտրաէներգիայի սակագինը անպայման կթանկանա

ռոբերտ նազարյան հծկհԷլեկտրանէներգիայի սակագինը անպայման կթանկանա, այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Հնրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբեր Նազարյանը.« Բազմագործոն է սակագինը, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, ինչ չափով, ինչ մեծությամբ՝ այդ մասին ես այսօր պատրաստ չեմ ասելու»,-ասաց Ռոբերտ Նազարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ՀԵՑ-ի շքեղ ծախսերը չեն ներառվելու սակագնի հաշվարկման հարցում.« Թանկարժեք մեքենաների, բնակարանների վարձակալությանը և էլի այլ ծախսերի վերաբերյալ կարող եմ վստահեցնել, որ և նախորդ սակագնում, և առաջիկա սակագնում այդ շքեղության որևէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»:

 


Այս թեմայով