Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյա...

Նոյեմբերի 27-30-ին Լատվիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվելու է Ռիգայում:

Այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ՝ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես նաև՝ դատարանների միջև գործուն կապերի հետագա խորացման և ամրապնդման անհրաժեշտությանը: