Քննարկվում է 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը

zinvor-sahman«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում: «Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծման միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Մեր այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ նման տարբերակ է պարտադրվում, իսկ այլընտրանքն էլ պատերազմի վերսկսումն է, ինչպես կվարվի Արցախը, Հյուսնունցը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում»»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 796 անգամ
 


Այս թեմայով