Սադրում եք, որ ի՞նչ լինի. Լուսինե Բադալյանը՝...

Կարծում եմ, այս դահլիճում շատ քիչ կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ ես եկել եմ շոուբիզնեսից։ Այս մասին այսօր, Աժ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Ի վիճակի եմ հրաշալի գնահատել, շոուն լավ է արված թե վատ, ազդեցիկ է, թե՝ ոչ։ Մի քանի օր է, մտածում եմ շոուի նպատակների մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ առաջին օրը, շոու չէր, այլ ինքնաբուխ էր, որին հաջորդեց շատ լուրջ շոու։ Ինչ է այստեղ կատարվում, ես այստեղ տեսնում եմ նպատակներ։ Այսօր առավոտից ինչ-որ բաների համար հող է նախապատրաստվում։ ԱԺ նախագահին մեղադրում են ոչ կեռեկտության մեջ, ինչու՞. այս ինչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում։ Անընդհատ մթնոլորտ եք ստեղծու, ով ստեղծեց այդ մթնոլորտը։ Ձայնագրությունները բացեք և նայեք, որևիցէ դեպքում մթնոլորտը փչացնելը մենք չենք սկսել։ Դուք ուզւմ եք մեզ վիրավորեք, դաստիարակեք, մենք չպատասխանենք։ Ինչու, որովհետև մեզ սադրում եք։ Իմ կարծիքով՝ այո, սադրում եք, որ ի՞նչ լինի»,-ասաց պատգամավորը։