Արմեն Սարգսյանի վատությունը Նիկոլ Փաշինանին. ի վերջո կհանվի «ականը»

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր գործունեությամբ, պետական ապարատ բերեց թափանցիկություն և հասարակության առաջ հաշվետվողականութուն: Վարչապետն իր օրինակով ցույց տվեց, որ հասարակության վստահությունը ամենամեծ կապիտալն է պետության ղեկավարների համար:

Ակնհայտ է, որ Փաշինյանի այս մոտեցումներով է առաջնորդվելու նոր ձևավորված կառավարությունը և կառավարության թափանցիկության մասով հանրությունը խնդիրների չի հանդիպի:

Սակայն այս պահին էլ երկրի բարձրագույն իշխանության օղակներից մեկը շարունակում է անվստահելի լինել: Նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հանրությանը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, առ այն, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականի դեկտեմբերին (այսինքն վերջին 6 տարիներին եղել է միայն ՀՀ քաղաքացի) և հետևաբար համապատասխանում է ՀՀ սահամանդրության պահանջներին, որը նախատեսված է ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող գործչի համար:

Արմեն Սարգսանի կողմից նշված փաստաթղթի չհրապարակումը վնասում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, քանի որ Աժ-ում ՀՀ նախագահի ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանը հենվելով քաղաքացիության հետ կապված վիճելի հարցին հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը դե ֆակտո ընտրվեց իշխող մաֆիայի անդամ:

Իսկ ահա արդեն «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման երևանյան հանրահավաքի օրերին, Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, նախագահ Արմեն Սարգսյանի բանակցությունների առաջարկին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ընդունել Արմեն Սարգսյանի առաջարկը, որ քանի դեռ Արմեն Սարգսյանը չի հրապարակել փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին:

Այս հայտարարությունից օրեր անց, ապրիլի 27-ին  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արմեն Սարգսյանի հետ և հայտարարում. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», — Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ — «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Եվ ստացվում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և չի կատարվել այդ փաստաթղթերը հրապարակելու մասին պահանջը:

Իհարկե, հիմա շատերը կարող են հայտարարել, որ այս հանգամանքը կարևոր չէ, սակայն պետք է հակադարձենք այդ պնդումներ անողներին և պնդենք, որ այդ փաստաթղթի հրապարակումը անհրաժեշտ քայլ է, որը առաջին հերթին օգտակար կլինի հենց Փաշինյանի համար: Հակառակ պարագայում տարբեր գործիչներ կարող են այս ամենի մեջ մութ կողմեր տեսնել և այստեղ ամենևին պարտադիր չէ, որ նրանք հակահեղափոխական լինեն կամ փորձեն տապալել Փաշինյանի կառավարությունը: Մարդիկ ցանկանում են ստանալ հարցի պատասխան, ցանկանում են ինչպես Փաշինյանը՝ իրենց աչքով տեսնել, արդյո՞ք իրենց երկրի նախագահը լեգիտիմ է, թե նա շարունակում է մնալ «իշխող մաֆիայի անդամ»:

Հ.Գ. Եվ եթե Արմեն Սարգսյանը ի վերջո չհամաձայնի հրապարակել այդ փաստաթղթերը, ապա  այս դեպքում կստացվի, որ նախագահը՝ ՀՀԿ-ի կողմից իր «տակ դրված  ոչ լեգիտիմության ականը» դնում է նաև Փաշինյանի տակ ու ամիսներ անց վարչապետի քննադատները կարող են անխնա կերպով օգտագործել, այս հանգամանքը:

Politik.am

Այս թեմայով