Սա միայն դրական միտում է. Վահե Դավթյանը` ՀՀ-ի...

Սա ամբողջությամբ տեղավորվում է վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսատանի կողմից որդեգրված դեդոլարիզացիայի քաղաքականության մեջ, քանի որ այս քայլը իրականում շատ խոշոր աշխարհառազմավարական որոշման` պաշտոնական Մոսկվայի կողմից ամերիկյան դոլարի ազդեցության նվազեցման նպատակի մի մասն է: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով «Գազպրոմ նեֆտ»-ի կողմից Հայաստանին նավթամթերք ռուբլիով մատակարարելու որոշմանը:

Հարցին, թե թե ինչ կտա այս փոփոխությունը ՀՀ տնտեսությանը և կարող է տեղաշարժ առաջացնել նավթամթերքի ներքին սպառման համար, Դավթյանը ասաց, որ ընդհանուր առմաբ այս միտումը կարելի է դրական գնմահատել և կարծում է` սա նախադեպ է ստեղծում այս նույն մոդելը բանական գազի առևտրի ոլորտում կիրառելու համար.

«Ինչ վերաբերում է հայաստանյան շուկային` անշուշտ նավթամթրքի, հատկապես բնական գազի շուկայում ռուսական ռուբլիով առուվաճառք իրկանացնելու անհրաԺեշտությունը վաղուց էր հասունացել և 2015 թվականից հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնում էր այս խնդրի մասին, քանի որ դոլարի տատանումները և այն կորուստները, որոնք մենք կրում էինք, բացասաբար էին ազդում վերջնական գնի վրա: Կարծում եմ` սա միայն դրական միտում է, ոը տեղավորվում է ավելի խոշոր ինտեգրացիոն նախագծի փիլիսոփայության շրջանակներում, խոսքը ԵԱՏՄ-ի մասին է»- ասաց Դավթյանը:

Աննա Հովհաննիսյան