Սա խիստ վտանգավոր գործընթաց եմ համարում. Սերգ...

Մենք ռեեստրի կարևորության հետ կապված խնդիր չունենք, մեր խնդիրը կառավարության այն որոշումների հետ է, որով առավելություն է տրվում որևէ տնտեսվարող սուբյեկտի։
Այս մասին այսօր, ԱԺ-ում, ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Սա խիստ վտանգավոր գործընթաց եմ համարում, քանի որ հակամրցակցային խնդիրներ ենք առաջացնում տնտեսության հետ։ Ցավով պետք է նշեմ, որ հիմնականում օժանդակություն են ստացել կայացած, խոշոր ընկերությունները, սա նոն սենս է։ Այսօր որևէ արտադրողի կամ ներկրողի պետական օժանդակություն տրամադրելը հակամրցակցային է։ Առաջարկում եմ կառավարության մեր գործընկերները նման որոշումներ ընդունելուց առաջ անպայման անյպիսի նախագիծ մշակեն, որը նորաստեղծ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվի»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջինը պիտի իր նկատառումը ներկայացնի վարչապետին դրա կոռուպցիոն ռիսկերի վերբերյալ։

«Միայն սրանից հետո, կախված ոլորտից, պետք է եզրակացություն տա հանձանժողովը, ինչից հետո նոր արտոնություն տրվի, որպեսզի չխաթարենք տնտեսության հնարավորությունները»,- ասաց Բագրատյանը։