Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և ա...

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Այն, որ այս գումարման ԱԺ-ը քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։

Բայց որ տղամարդկային հարթության վրա վեճերի և հարաբերություններ պարզելու մեջ էլ են անտաղանդ, և ունակ են կնոջ նման մեջքից «չանչել», այդ դա իրոք նորություն էր։

Գնալով համոզվում եմ, որ այս խորհրդարանն ու նրա ընտրած կառավարությունը իրենց մեջ խտացված կրում ու արտացոլում են մեր ժողովրդի բոլոր թերությունները, հիվանդություններն ու դեֆեկտները»,- գրել է նա։