Պատրաստ եմ Վրաստանում բանտ նստել. Միխեիլ Սաակաշվիլի

  Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են արտահանձնել իրեն արդեն հաջորդ շաբաթ, այդ դեպքում նա նախընտրում է վերադառնալ Վրաստան, այլ ոչ արտաքսվել Եվրոպա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք պատրաստվում են ինձ վռնդել երկրից, վրացական, ռուսական և ուկրաինական հատուկ ծառայությունները համատեղ հատուկ գործողություն ունեն: Եթե նրանք անգամ ինձ դուրս հանեն հաջորդ շաբաթ… Եվ, իմիջիայլոց, նրանք ցանկանում են այսպես անել, ցանկանում են ինձ բռնել և ասել՝ «քո դեմ ահա Վրաստանում գործեր կան, մենք առաջարկում ենք քեզ Լեհաստան կամ Հոլանդիա», ես կասեմ, որ գնում եմ Վրաստան»,- ասել է Սաակաշվիլին կիրակի երեկոյան NewsOne ուկրաինական հեռուստաալիքի եթերում:

Նախկին նահանգապետը նշել է, որ պատրաստ է Վրաստանում բանտ նստել:

«Անգամ եթե ինձ դուրս հանեն, անգամ եթե ինձ բանտ գցեն հորինված մեղադրանքներով, ես գիտեմ, որ սադրանք է պատրաստվում»,- ասել է նա:

Այս թեմայով