Սա ամենևին չի նշանակում, որ ՄԻԵԴ-ն արձանագրել...

Երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի ու Ֆելիքս Թոխյանի և ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանի՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը նշելով, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հայցը, ընդգծել է․ «Սա դեռ ամենևին չի նշանակում, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա»:

Այլ հարցերի Գյուլումյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնա այդ հարցերին։