Ռուսաստանը թոշակ կվճարի նաև Հայաստանից գնացած...

Ռուսաստանը թոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից գնացած աշխատանքային միգրանտներին։ Այն նախատեսված է ԵԱՏՄ ներսում կենսաթոշակային ապահովման համաձայնագրով, որը նախատեսվում է վավերացնել։ Ներկայումս աշխատանքային միգրանտները հաշվառման են կանգնում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամում, սակայն դեռեւս թոշակ չեն ստանում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ փաստաթուղթը հավանաբար կստորագրվի աշնանը և միչև տարեվերջ կվավերացվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի կողմից:

ԵԱՏՄ ներսում կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկրը, որում աշխատանքային ներգաղթյալը գումար է հատկացրել կենսաթոշակային հիմնադրամին, նրան հայրենիք վերադառնալուց հետո կենսաթոշակ կվճարի։