Ռուսաստանը պատժամիջոցներ է պատրաստում Հայաստա...

Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ գործադրել Հայաստանի այն դատավորների նկատմամբ, որոնք ներգրավված են քաղաքական աստառ ունեցող դատավարություններում։

Ըստ մեր աղբյուրի, ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվելու պատժամիջոցների տակ հայտնված դատավորների ֆինանսական շարժը, որը կապված է Ռուսաստանի հետ։ Հնարավոր է համարվում, որ նման փոխանցումները սառեցվեն և պատժամիջոցներ կիրառվեն նաև նման դատավորիների գյուքի նկատմամբ, որը գտնվում է ՌԴ տարածում։ Կարգելվի նաև նրանց մուտքը ՌԴ տարածք։

Հիշեցնենք, որ նման պրակտիկա կա նաև Արևմուտքում։ Եվրոպական շատ երկրներ կամ ԱՄՆ-ն հաճախ են պատժամիջոցներ գործածում այն դատավորների, քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք հակաիրավական գործողությունների մասնակից են։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր ԱՄՆ իշխանություններին, որպեսզի դատավոր Արթուր Մկրտչյանին արգելվի մուտք գործել այդ երկրի տարածք։

Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ՌԴ իշխանությունների կողմից կազմված ցուցակում երկու տասնյակի չափ Հայաստանի դատավորներ են ներառված։ Այդ դատավորների թվում են Արտուշ Գաբրիելյանը, Արմեն Դանիելյանը և Աննա Դանիբեկյանը։