Ռուսաստանը եւ Հայաստանը օգնություն կտրամադրեն...

«ՌԴ-ի և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կտրամադրեն լայնամասշտաբ ջրհեղեղներից տուժած Իրանին»,-այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքի

Մարտի 21-ին՝  Նոր Տարին նշելուց մի քանի օր անց սկսված ջրհեղեղից տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ, և ըստ իրանական ԶԼՄ-ի՝ մոտ 1.9 հազար քաղաքներ եւ գյուղեր, մահացածների թիվը գերազանցել է 70-ը

Առատ տեղումների պատճառով առաջացած ջրհեղեղներից Իրանի շատ նահանգներում  ճանապարհները ողողվել են, վնասվել են ենթակառուցվածքները եւ տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:

«Շատ լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին եւ նահանգների մեծ մասում բնակելի տներին: Ստեղծված պայմաններում իրանական կողմի դիմումի կապակցությամբ որոշում է ընդունվել ՌԴ միջոցների հաշվին ՌԴ ԱԻՆ-ի ուժերի եւ ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ  (ծածկոցներ, վրաններ եւ այլ կարեւոր անվանացուցակ) ուղարկելու մասին », - ասվում է հաղորդագրությունում: