Ռուսաստանը չի հրավիրվել Զելենսկու երդմնակալու...

Ռուսաստանին հրավեր չի ուղարկվել՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն:

«ՌԴ-ն այդ միջոցառմանը չի հրավիրվել: Մենք հրավեր ենք ուղարկել միայն այն երկրներին, որոնք հանդիսանում են մեր բարեկամն ու գործընկերը»,-նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևից հրավեր չի ստացել՝ մասնակցելու նոր նախագահի երդմնակալության արարողությանը: