Ռուսաստանում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը...

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 196-ով, այսպիսով, երկրում ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 1036-ի, հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխող  օպերատիվ շտաբը:

«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել են կորոնավիրուսով վարակի 196 նոր դեպք՝ 16 շրջանում», - ասել են օպերատիվ շտաբից:

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 157 նոր դեպք:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով մահացած դեպքերի թիվը հասել է 3-ի: