Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել...

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն հասել է 438-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվան 71 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 17 մարդ:

 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: