Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 182...

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով, ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է 840 դեպք: Այս մասին հայտնում են երկրում վիրուսի տարածումը կանխող օպերատիվ շտաբից:

Օրվա ընթացքում ինը մարդ ամբողջովին ապաքինվել է:

Նոր դեպքեր են գրանցվել 18 շրջաններում, որոնցից 136-ը` Մոսկվայում:

Այս պահի դրությամբ, Ռուսաստանի Դաշնության 56 մարզում կա կորոնավիրուսով վարակի 840 դեպք: