Ռուսաստանում ցույցերի ընթացքում ավելի քան 60...

Եկատերինբուրգում հարյուրավոր ցուցարարներ արդեն երեք գիշեր բողոքի ակցիա են իրականացնում քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգում` ընդդեմ Սուրբ Եկատերինայի եկեղեցու շինարարության:

Ցուցարարները պահանջում են պահպանել զբոսայգու կանաչ տարածքները:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ՝ մայիսի 15-ին տեղի ունեցած ակցիայի ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել: