Ռուսաստանում 9 ահաբեկչի է ձերբակալվել

Մոսկվայում, Տյումենի մարզում եւ Թաթարստանում ձերբակալվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության 7 անդամի եւ 2 պարագլխի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

ԱԴԾ տվյալներով՝ ձերբակալվածները զբաղվել են մուսուլմանների շրջանում ահաբեկչական գաղափարախոսության տարածմամբ եւ իրենց շարքեր քաղաքացիների հավաքագրել: Նրանց բնակարաններում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: