Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող պա...

Բուլղարացի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովը, որ մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, այցելել է Մոսկվա՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մրցանակ ստանալու համար: Այս մասին հայտնել է The Sofia Globe-ը:

Անցած ամիս Բուլղարիայի դատախազությունը Մալինովին մեղադրանք է առաջադրել լրտեսության և փողերի լվացման հետ կապված: Նրան նախնական կալանքից ազատել են սեպտեմբերի 10-ին` 25 հազար եվրո գրավի դիմաց և երկիրը չլքելու պայմանով: Սակայն Բուլղարիայի գլխավոր դատախազը երեկ հայտարարել է, որ Մալինովը հատուկ դատական թույտվություն է ստացել նոյեմբերի 1-5-ը երկրից բացակայելու համար: