Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ռուսաստանում կործանված օդանավի զոհերի թվում հայեր կան

Ռուսաստանում կործանված օդանավի զոհերի թվում հայեր կան

rՌուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվում հայեր կան:

Ինչպես տեղեկացնում է Lifenews-ը, «Робинсон—44» փոքր ուղղաթիռի և «Сессна» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են երկու օդաչուներն ու 7 ուղևորներ: Նրանց թվում եղել է երկու երեխա:Փրկարարներն արդեն ջրից դուրս են բերել զոհերից 8-ի մարմինները: Մեկ ուղևորի ճակատագիրը դեռևս անհայտ է, սակայն կենդանի լինելու հավանականությունը գրեթե չկա:

Հրապարակված նախնական ցանկում առնվազն երկու հայի անուն կա:

1. Միխայիլ Երմոլչև (օդաչու)
2. Լարիսա Մանուկյան
3. Պարույր Մանուկյան
4. Էրիկ (անչափահաս, ազգանունը չի նշվում)
5. Աֆելիա Գ. (անչափահաս)

Ուղղաթիռում, որը ղեկավարել է փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, բացի օդաչուից եղել են երեք մարդ:

Օլգա Բագրովա
Ելիզավետա (ազգանունը ճշտված չէ)
Մամեդ Ռեզաև:

Դիտվել է 91 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy