Ռուսական պետական հեռուստաընկերությունը Փաշինյ...

Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությունը  անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատազրկելու Փաշինյանի ծրագրին: Հիշյալ հաղորդման շրջանակում տեսանյութ է եթեր տրվել, որով նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է ազատազրկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ ռուսական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Փաշինյանի՝ հատուկ ուժայինների հետ հեռախոսազրույցից, որը հրապարակվել էր համացանցում: Ընդ որում, որևէ օրենք չի կանգնեցում ՀՀ վարչապետին: