Ռուսական բանակի 2 ինքնաթիռ երկնքում բախվել են...

Վորոնեժից հյուսիս՝ ռուսական Լիպեցկ քաղաքի մոտակայքում, միմյանց են բախվել Ռուսաստանի զինված ուժերի «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Միջադեպը եղել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

RenTV հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռները իրար են բախվել տեսանելիության սահմանափակության պատճառով (ենթադրաբար՝ մառախուղի կամ ամպամածության)։ Սկզբում ինքնաթիռներից մեկը դիպել է մյուսին, սակայն երբ երկու օդաչուները որոշել են փոխել ուղղությունները, այդ ժամանակ լրիվ ուժով բախվել են իրար։

Չնայած այս բախմանը՝ ինքնաթիռները հնարավոր է եղել բարեհաջող իջեցնել։ Ռազմական օդանավերի վրա եղել են լուրջ վնասվածքներ՝ օդաչուներից մեկի խցիկի, շարժիչների և այլ հատվածներում։ Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։