Ռուս զինվորականը պատրաստ է փոխհատուցել Գյումրիում կոտրած 3 մեքենաների վնասները

վթարՊարզվում են Գյումրիում շղթայական ավտովթարի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները:

2015թ. հուլիսի 19-ին` ժամը 23:10-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալեքսանդր Կալենտևը՝ «Գլխի ճակատային շրջանի, ձախ ծնկան շրջանի քրեծված վերքեր» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ 10-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրասվող նյութերով պարզվել է, որ Ա.Կալենտևը, 2015թ հուլիսի 19-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցով վարելով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Գյումրիի բնակիչ Խ.Գևորգյանի վարած «ԳԱԶ 3110-101» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմին, ապա կանգ չառնելով՝ շարունակել է ընթացքը դեպի Շիրակացի փողոցի 3-րդ շենքի դիմաց և բախվել մայթի մոտ կայանված քաղաքացի Լ.Գրիգորյանի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված մեկ այլ ավտոմեքենայի:

Ալեքսանդր Կալենտևը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ստուգվել են նշված ավտոմեքենաների վարորդների սթափության աստիճանը. ըստ համապատասխան ակտերի՝ Ա.Կալենտևի շնչառության մեջ ալկոհոլի առկայությունը եղել է 0,85մ/լ, որը համապատասխանում է միջին աստիճանի հարբածությանը: Մյուս վարորդները եղել են սթափ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Ա.Կալենտևը հայտնել է, որ վթարի մեղավորն ինքն է, քանի որ մեքենան վարել է ոչ սթափ. օգտագործել է գարեջուր և պատրաստ է վերականգնել վթարից տուժած անձանց բոլոր վնասները:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով