Ռուս զինվորականները կարող են սկսել իրենց աշխա...

Իտալիա ժամանած ռուսական զինվորականների օպերատիվ խմբի շտաբի ղեկավարությունը քննարկումներ է ունեցել իտալացի զինվորականների հետ, պարզելու համար, թե որ շրջաններում են իրենք աշխատելու։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը, ըստ «Վեդոմոստիի» փոխանցման։ 13 Ил-76 օդանավներով Իտալիա են մեկնել ռուսական զինվորականների ութ բրիգադ, ընդհանուր առմամբ՝ մոտ 100 մասնագետ։

Միաժամանակ նաեւ ուղարկվել են տարբեր տեսակի սարքեր եւ մեքենաներ նախատեսված ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար։ Ռուս մասնագետները դեռ մարտի 24-ից կարող էին ձեռնամուխ լինել իրենց հասանելիք աշխատանքների իրականացմանը։ Ենթադրվում է, որ ռուսները կաշխատեն հոսպիտալներում, կմասնակցեն պատվաստանյութի մշակման եւ տարածքների ախտահանման աշխատանքներին, օգտագործելով իրենց բերած տեխնիկան։