«Երևանի այս հրեշավոր քայլը անմիջապես պետք է պատասխան ստանա». ռուսների արձագանքը

Марков глԵրևանում Գարեգին Նժդեհի արձանը հիստերիա է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում: Մի շարք ռուս գործիչներ շտապել են տվյալ փաստը անվանել հրեշավոր և հայտարարել, որ այդ կերպ հայերը փորձում են դեմ դուրս գալ ՌԴ-ին:

«Գարեգին Նժդեհի արձանի բացումը վկայում է այն մասին, որ հայ հասարակության մեջ կան ուժեղ շրջանակներ, որոնք դեմ են Ռուսաստանի Դաշնությանը»,-vestikavkaza.ru պորտալի հետ զրույցում հայտարարել է Սերգեյ Մարկովը` ավելացնելով.«Երևանի այս հրեշավոր քայլը անմիջապես պետք է պատասխան ստանա Ռուսաստանի կողմից»:

Նույն կարծիքին է նաև Օլեգ Կուզնեցովը: Նույն պորտալի հետ զրույցում նա հայտարարել է, որ Նժդեհը և Դրոն այն գործիչներն են եղել, ովքեր օգնել են հիտլերյան Գերմանիային:

Դիտվել է 7,917 անգամ
 


Այս թեմայով