Ռուբեն Վարդանյանը խոչընդոտում է Ուրիխանյանի կուսակցության գործունեությանը

ռուբեն-տիգրան«Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար»,- այս մասին տեղեկացնում են «Ալյանս» կուսակցությունից:

«Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:

Միևնույն ժամանակ բանկի ներկայացուցիչները բանավոր մերժել են գործարքի իրականացումը` հրաժարվելով տալ գրավոր պատասխան: Սա ուղղակիորեն խոչնդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը և մեր կողմից որակվում որպես քաղաքական խտրականություն:

Իսկ ամենատարօրինակը այս պատմության մեջ այն է, որ նույն «Ամերիա» բանկը այդ նույն վճարային համակարգը վաղուց ևեթ ներդրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Ամերիա» բանկը պատկանում է գործարար, բարերար  Ռուբեն Վարդանյանին:

 


Այս թեմայով