Ռուբեն Ռուբինյանը հիմա գո՞հ է Հանրայինի կեղտո...

ՔՈ կուսակցությունից Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի Հանրային հեռուստաընկերության տաղավարի մի լուսանկար, որտեղ հաղորդավորն է եւ նյութի վերնագիրը, որը հաղորդվում է՝ «Ծեծկռտուք բնապահպանների եւ գնդեվազցիների միջեւ»:

Նահապետյանը կից գրել է.

«Ինչպես Հայաստանի մյուս ոլորտներում` այնպես էլ Հանրային Հեռուստատեսությունում խորապես ըմբռնել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ողջ էությունը` հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար են սուտ խոսում։

Հեղափոխությունից առաջ մեր ընկերներից մեկը` Ռուբեն Ռուբինյանը, ակտիվ հետևում էր Հ1-ի կեղտոտ քարոզչությանը, ուզում եմ հասկանալ հիմա գո՞հ է կեղտոտ քարոզչությունից, թե՞ դեռ անբավարար է գնահատում։

Թե բա` ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ու գնդեվազցիների»:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վիճաբանությունը նույն գյուղի բնակիչների միջեւ է եղել, երբ մի կողմը վանկարկել է՝ ի պաշտպանություն Ամուլսարի պահպանման, իսկ մյուս կողմից հայհոյել են, եւ արդյունքում սկսել են վիճաբանել: