Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղ...

Մարտի 1-ի գործի շրջանակներում օրերս հայտնի դարձավ, որ  հարցաքննվել է 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը։ Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը Քոչարյանից խնդրել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, սակայն մերժվել է։ Factor.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանը պնդեց, որ այդ հայտարարությունները իրական չեն:

«Նման բան չի եղել, ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։ Ռոբերտ Քոչարյանը ընդհակառակը՝ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել»,- ասաց նախկին ոստիկանապետը։ 

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում